19 March 2017

17 March 2017

Դու կարող ես Հաղորդումը նվիրված է ականավոր չտեսնող գիտնական Ալբերտ Մուշեղյանի 85 ամյակին

Հաղորդումը նվիրված է չտեսնող գիտնական, թարգմանիչ, շուրջ 100 գրականագիտական և հայագիտական ուսումնասիրությունների հեղինակ Ալբերտ Մուշեղյանին: Անվանի գիտնականի 85-ամյակը մեծ շուքով նշվեց 2016 թ.:
Share:

16 March 2017

Հեքիաթ «Տարվա պատմությունը»

Հեքիաթ Տարվա պատմությունը
Հ. Ք. Անդերսեն
Ձայնագրության հեղինակային իրավունքը պատկանում է Ռադիո Մենք-ին: Առանց ռադիո Մենքի թիմի թույլատվության՝ արգելվում է դրանց գործածումն ու տարածումը:
Share:

11 March 2017

6 March 2017

«Դու կարող ես» Անդրեա Բոչելլի մաս 5

Այս հաղորդումն ընդգրկում է Անդրեա Բոչելլիի ստեղծագործական կյանքի մեկ այլ շրջան: Դա 2009-2016 թվականների միջև ընկած ժամանակահատվածն է: Այս շրջանում արդեն եվրոպական հեռուստատեսություններն անընդհատ անդրադառնում էին երգչին: Հենց այս շրջանում էր, որ Բոչելլին Հոլիվուդի փառքի պուրակում ունեցավ իր անվամբ աստղ... Մնացածը՝ հաղորդման մեջ:
Share:

27 February 2017

Ծնող-երեխա հարաբերություններ ինչպես ծնողները վերաբերվեն իրենց հաշմանդամություն ունեցող երեխային մաս 2

Այսօր մենք շարունակում ենք մեր կիսատ թողած զրույցը հոգեբան Սոֆյա Հովսեփյանի հետ: Եվ այսպես այս թողարկման ընթացքում խոսելու ենք այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսի են գերխնամքը հաշմանդամություն ունեցող երեխայի նկատմամբ և դրա հետևանքները, ինչպես ճիշտ հոգ տանել երեխային չսահմանափակելով նրան և թերևս ամենագլխավորը` ինչպես նպաստել որպեսզի երեխան մեծանա ինքնուրույն:
Share:

26 February 2017

Դու կարող ես Անդրեա Բոչելլի, մաս 4

Այս հաղորդման շրջանակներում ներկայացված են Անդրեա Բոչելլիի հարցազրույցներից հետաքրքրական հատվածներ: Երգիչն ունի իր յուրօրինակ բանաձևերը՝ թե առօրյայում, թե՛ ստեղծագործական կյանքում, թե՛ մարդկանց ու մարդկայինին և ընդհանրապես կյանքին նայելու մեջ:
Share:

25 February 2017

Որտեղ են սովորում տեսողության խանգարումներ ունեցող երեխաները:

Մեր թողարկման այսօրվա  հյուրն էր Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի տնօրեն` Ալեքսան Ահարոնյանը:
Դպրոցը միակն է իր առանձնահատկությամբ, որտեղ ուսուցումը կազմակերպվում է բրայլյան համակարգով:

Դպրոցում սովորում են տեսողության տարբեր աստիճանի խանգարումներ ունեցող և մնացորդային տեսողությամբ երեխաներ ՀՀ տարբեր մարզերից և ԼՂՀ-ից: Դպրոցի գոյության տարիների ընթացքում շրջանավարտներից շատերը կարողացել են ստացած գիտելիքների և դաստիարակության շնորհիվ գտնել իրենց տեղը հասարակության մեջ` հասնելով հաջողությունների գիտության տարբեր ոլորտներում:

Share:

24 February 2017

Հոգեբանական հեքիաթ «Աղջիկը և լուցկին»

Որքան ցուրտ էր այդ երեկո: Առատ ձյուն էր տեղում, եւ փողոցում աղջամուղջն ավելի ու ավելի էր թանձրանում: Տարվա վերջին երեկոն էր, նոր տարվա նախօրյակը:

Այդ ցուրտ եւ խավար երեկոյան փողոցներում թափառոււմ էր մի աղքատ աղջիկ` ոտաբոբիկ ու գլխաբաց: Ճիշտ է, նա տանից
Share: