Showing posts with label Մեր մասին. Show all posts
Showing posts with label Մեր մասին. Show all posts

21 May 2017

Մեր թիմի ձեռք բերած հաղթանակները:

Մայիսի 17-19-ը Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում կայացավ հաշմանդամություն ունեցող անձանց հանրապետական 15-րդ մարզական փառատոնը: Ինչպես անցյալ, այնպես էլ այս տարի փառատոնին մասնակցում էր ռադիո Մենքի թիմը, որն այս տարի ևս արձանագրեց էական հաջողություններ շախմատ, լող և շոուդաուն մարզաձևերում: Մշակույթի տան տնօրեն, ռադիո Մենքի եթերով հեռարձակվող «Սովորենք շախմատ խաղալ» ծրագրի հեղինակ և վարող Յուրի Ավետիսյանը շախմատ մարզաձևում զբաղեցրեց առաջին պատվավոր հորիզոնականը: Շոուդաուն մարզաձևում Անդրանիկ Քոչարյանը զբաղեցրեց երկրորդ, իսկ Սիփան Ասատրյանը՝ պատվավոր առաջին հորիզոնականը: Անդրանիկ Քոչարյանը լող մարզաձևում զբաղեցրեց կրկին երկրորդ պատվավոր հորիզոնականը: Շնորհավորում ենք մեր թիմին՝ ձեռք բերած հաղթանակների համար: Հաղթելը դժվար է ինչպես սպորտում, այնպես էլ՝ կյանքում: Մեր թիմին մաղթում ենք նորանոր հաղթանակներ
Share:

13 May 2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉՏԵՍՆՈՂՆԵՐԻ ՁԱՅՆ ՌԱԴԻՈ ՄԵՆՔը ՈՐՊԵՍ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ (WSIS Prizes 2017) ՀԱՂԹՈՂ ՆԱԽԱԳԻԾ

Չտեսնող և տեսողության խնդիրներ ունեցող մի խումբ երիտասարդների ջանքերով Հայաստանում ստեղծված համացանցային ռադիո Մենքը ճանաչվել է Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովի (WSIS Prizes 2017)
Share:

1 May 2017

Ռադիո Մենք WSIS Prizes 2017


Ռադիո Մենքի մեր շատ սիրելի ունկնդիրներ և համակիրներ, Մենքի թիմի ջանքերն ապարդյուն չանցան, և հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ տեղեկատվության տարածմանն ուղղված մեր թիմի աշխատանքը ևս մեկ անգամ գնահատվեց միջազգային հանրության կողմից:
Այսպիսով՝ «Ռադիո Մենք» նախագիծը ներկայացվել է «Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովի» մրցանակաբաշխությանը (WSIS Prizes 2017), որի քվեարկության փուլն արդեն մեկնարկել է:
Քվեարկության վերջնաժամկետ է համարվում ապրիլի 30-ը:
Եթե դուք ևս ցանկանում եք ձեր ներդրումն ունենալ այս նախագծի հաղթող ճանաչվելու գործում, խնդրում ենք քվեարկել «Ռադիո Մենք»նախագծի օգտին:
Քվեարկության համար անհրաժեշտ է գրանցվել https://www.itu.int/net4/wsis/prizes/2017/ հղմամբ, ապա ընտրել նախագիծն ու քվեարկել:
· RADIO MENQ - INTERNET RADIO FOR PEOPLE WITH VISUALLY IMPAIRMENTS
Category 16 - C.9 Media
https://www.itu.int/net4/wsis/stocktaking/projects/Project/Details?projectId=1485363244
Share:

2 June 2016

Ռադիո Մենքի պաշտոնական բացման արարողությունը

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն իրենից ենթադրում է նաև զանգվածային լրատվական միջոցների բազմազանություն: Այդ գործում մեծ դեր է խաղում համացանցը:
Տեսողության խնդիրներ ունեցող մի խումբ երիտասարդների նախաձեռնություն համարվող ռադիո Մենքն այլևս իրականություն է: Համացանցային ռադիոյի բացումը տեղի ունեցավ մայիսի 30-ին՝ ՀԿՄ Ս. Շահնազարյանի անվան կույրերի մշակույթի տանը:
Share:

29 May 2016

Ռադիոմենքի ստեղծագործական թիմի հետ հանդիպեց Ալիսա Քալանթարյանը:

Մայիսի 14-ին, Հայաստանի կույրերի միավորման Ս. Շահնազարյանի անվան մշակույթի տանը կայացավ անչափ հետաքրքիր հանդիպում: Ռադիոմենքի ստեղծագործական թիմի հետ հանդիպեց Հանրային ռադիոյի երաժշտական հաղորդումների բաժնի ղեկավար, հաղորդավար Ալիսա Քալանթարյանը:
Share: