21 May 2017

Մեր թիմի ձեռք բերած հաղթանակները:

Մայիսի 17-19-ը Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում կայացավ հաշմանդամություն ունեցող անձանց հանրապետական 15-րդ մարզական փառատոնը: Ինչպես անցյալ, այնպես էլ այս տարի փառատոնին մասնակցում էր ռադիո Մենքի թիմը, որն այս տարի ևս արձանագրեց էական հաջողություններ շախմատ, լող և շոուդաուն մարզաձևերում: Մշակույթի տան տնօրեն, ռադիո Մենքի եթերով հեռարձակվող «Սովորենք շախմատ խաղալ» ծրագրի հեղինակ և վարող Յուրի Ավետիսյանը շախմատ մարզաձևում զբաղեցրեց առաջին պատվավոր հորիզոնականը: Շոուդաուն մարզաձևում Անդրանիկ Քոչարյանը զբաղեցրեց երկրորդ, իսկ Սիփան Ասատրյանը՝ պատվավոր առաջին հորիզոնականը: Անդրանիկ Քոչարյանը լող մարզաձևում զբաղեցրեց կրկին երկրորդ պատվավոր հորիզոնականը: Շնորհավորում ենք մեր թիմին՝ ձեռք բերած հաղթանակների համար: Հաղթելը դժվար է ինչպես սպորտում, այնպես էլ՝ կյանքում: Մեր թիմին մաղթում ենք նորանոր հաղթանակներ
Share: