Մայիսի 17-19-ը Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում կայացավ հաշմանդամություն ունեցող անձանց հանրապետական 15-րդ մարզական փառատոնը: Ինչպես անցյալ, այնպես էլ այս տարի փառատոնին մասնակցում էր ռադիո Մենքի թիմը, որն այս տարի ևս արձանագրեց էական հաջողություններ շախմատ, լող և շոուդաուն մարզաձևերում: Մշակույթի տան տնօրեն, ռադիո Մենքի եթերով հեռարձակվող «Սովորենք շախմատ խաղալ» ծրագրի հեղինակ և վարող Յուրի Ավետիսյանը շախմատ մարզաձևում զբաղեցրեց առաջին պատվավոր հորիզոնականը: Շոուդաուն մարզաձևում Անդրանիկ Քոչարյանը զբաղեցրեց երկրորդ, իսկ Սիփան Ասատրյանը՝ պատվավոր առաջին հորիզոնականը: Անդրանիկ Քոչարյանը լող մարզաձևում զբաղեցրեց կրկին երկրորդ պատվավոր հորիզոնականը: Շնորհավորում ենք մեր թիմին՝ ձեռք բերած հաղթանակների համար: Հաղթելը դժվար է ինչպես սպորտում, այնպես էլ՝ կյանքում: Մեր թիմին մաղթում ենք նորանոր հաղթանակներ
Showing posts with label Նորություններ. Show all posts
Showing posts with label Նորություններ. Show all posts
21 May 2017
27 June 2016
Նորություններ: Կույրերի համար նախատեսված աշխարհում առաջին հեռախոսը
Հնդկաստանի Դիզայնի ազգային համալսարանի ասպիրանտ Սամիթ Դագարը հեռախոս է ստեղծել վատ տեսողություն ունեցողների և կույրերի համար: Նոր սարքավորումը բացառիկ էկրանի շնորհիվ, որը կարող է տեքստը Բրայլի տառատեսակով դարձնել, հնարավորություն կընձեռի SMS-հաղորդագրությունները և այլ կոնտենտները հասանելի դարձնել կույրերին:
24 June 2016
19 June 2016
2 June 2016
Ռադիո Մենքի պաշտոնական բացման արարողությունը
Տեղեկատվական
տեխնոլոգիաների զարգացումն իրենից ենթադրում է նաև զանգվածային լրատվական միջոցների
բազմազանություն: Այդ գործում մեծ դեր է խաղում համացանցը:
Տեսողության
խնդիրներ ունեցող մի խումբ երիտասարդների նախաձեռնություն համարվող ռադիո Մենքն այլևս
իրականություն է: Համացանցային ռադիոյի բացումը տեղի ունեցավ մայիսի 30-ին՝ ՀԿՄ Ս.
Շահնազարյանի անվան կույրերի մշակույթի տանը: