29 May 2016

Ռադիոմենքի ստեղծագործական թիմի հետ հանդիպեց Ալիսա Քալանթարյանը:

Մայիսի 14-ին, Հայաստանի կույրերի միավորման Ս. Շահնազարյանի անվան մշակույթի տանը կայացավ անչափ հետաքրքիր հանդիպում: Ռադիոմենքի ստեղծագործական թիմի հետ հանդիպեց Հանրային ռադիոյի երաժշտական հաղորդումների բաժնի ղեկավար, հաղորդավար Ալիսա Քալանթարյանը:

Սա Ռադիոմենքի ստեղծագործական թիմի համար մտքերի փոխանակման, մասնագիտական խորհրդատվության մի հրաշալի հնարավորություն էր, որը կամաց-կամաց վերածվեց ուղղակի անկեղծ զրույցի: Ալիսա Քալանթարյանը կարևոր և ուղղորդող բազմաթիվ խորհուրդներ տվեց թիմին, ինչպես նաև իր պատրաստակամությունը հայտնեց՝ ուժերի ներածին չափով աջակցելու երիտասարդներին իրենց հետաքրքիր գաղափարներում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև հանդիպումներն ավելի հաճախակի դարձնելու վերաբերյալ:
 
Հիշեցնենք, որ Ռադիոմենքը ինտերնետ ռադիո է, որն ստեղծվել է Հայաստանի Ինտերնետ հանրություն կազմակերպության տրամադրած դրամաշնորհի շնորհիվ: Ռադիոմենքի ստեղծագործական թիմի անդամները չտեսնող և թույլ տեսնող երիտասարդներ են:

Ռադիոմենքի ստեղծագործական թիմն իր շնորհակալությունն է հայտնում Ալիսա Քալանթարյանին՝ անկեղծության, հրաշալի զրույցի, թանկ խորհուրդների և պատրաստակամության համար:

Ռադիոմենքի ստեղծագործական թիմ

Share: