Դրանից հետո, երեկո թե առավոտ, նա հաճախ էր լողում այնտեղ, որտեղ թողել էր արքայազնին, տեսավ, թե ինչպես այգիներում պտուղները հասունացան, և մարդիկ քաղեցին, ինչպես բարձր լեռներում ձյունը հալվեց, բայց արքայազնը չկար ու չկար։ Եվ ամեն անգամ ջրահարսն ավելի
տխուր, ավելի տրտում էր տուն վերադառնում։ Նրա միակ մխիթարությունն էր իր պարտեզում նստել ու ձեռքերը փարել մարմարե գեղեցիկ արձանին, որը նման էր արքայազնին։ Ջրահարսն այլևս չէր խնամում ծաղիկները, որոնք աճում էին ազատորեն, նույնիսկ ծառուղիների մեջ երկար ցողուններն ու տերևները փաթաթելով ծառերի ճյուղերին։ Եվ շուտով լքյալ պարտեզի մեջ այլևս լույս չէր թափանցում։