11 April 2017

«Փոքրիկ Իշխանը» (մաս 1)

Փոքրիկ Իշխանը» պատմություն է մի փոքրիկ տղայի քաջության, խելքի ու շատ բարի սրտիկի մասին: Այս գիրքն ամբողջությամբ թաթախված է մաքրությամբ, բարությամբ, պարզությամբ  ու անմիջականությամբ:
«Փոքրիկ Իշխան» գիրքն առաջին
անգամ հրատարակվել է 1943 թ.՝ ֆրանսերենով: Այն թարգմանվել է աշխարհի ավելի քան 180 լեզուներով: Իսկ բոլոր այն մարդիկ, ովքեր ցանկանում են սովորել ֆրանսերեն, ամենից առաջ այդ լեզվով կարդում են «Փոքրիկ Իշխան» գիրքը: Այս գիրքը կարելի է գտնել անգամ ամենափոքրիկ պետություններում ու ամենախուլ քաղաքներում: Այն սիրում են բոլորը, բոլոր ազգությունների մարդիկ, և՛ մեծահասակները, և՛ երեխաները:

Share: