30 June 2016

Դեպի ինքնուրույնություն

Այսօր, ժամը 21:30-ին, ռադիո Մենքի եթերում հետևեք Սիփան Ասատրյանի և Վանուհի Ստեփանյանի կողմից համատեղ պատրաստվող «Դեպի ինքնուրույնություն» մասնագիտական քննարկումների շարքի 2-րդ հաղորդմանը:
Այսօրվա թեման կլինի «Տեսողության կորուստը և դրա խանգարման հետևանքները»: Իսկ հաջորդ հաղորդմանն արդեն կարող եք հետևել այս թեմայի մասնագիտական քննարկմանը:
Ձեզ բարի ունկնդրում:
Share:

Խնդիր և լուծում №02 Ընտանիքը՝ որպես հասարակության մեջ չտեսնողների և թույլ տեսնողների՝ իրենց դերը գտնելու հարցում նպաստող գործոն

Ունկնդրեք «Խնդիր և լուծում» քննարկումների շարքի 2-րդ հաղորդումը և տեղեկացեք տեսողության խանգարումներ ունեցող անձանց կյանքում ընտանիքի դերի նշանակությանը: Հաղորդման հյուրերը կենդանի օրինակներով կփորձեն բացահայտել ընտանիքի դրական և բացասական ազդեցությունը չտեսնող կամ թույլ տեսնող անձանց վրա և հանդես կգան իրենց իսկ կյանքի փորձի վրա հիմնված խորհուրդներով:
Share:

29 June 2016

Հոգեբանությունը կյանքում Առաջիկա՝ հունիսի 29-ի թողարկմանը քննարկվելու է , թե ինչ է իրենից ներկայացնում սանոգեն մտածողությունը :

Յուրաքանչյուր չորեքշաբթի, ժամը 21:30-ին, ռադիո Մենք-ի եթերում ունկնդրեք Ռուդոլֆ Զաբրոդինի «Հոգեբանությունը կյանքում» հեղինակային հաղորդումը:
Share:

28 June 2016

27 June 2016

Նորություններ: Կույրերի համար նախատեսված աշխարհում առաջին հեռախոսը

Հնդկաստանի Դիզայնի ազգային համալսարանի ասպիրանտ Սամիթ Դագարը հեռախոս է ստեղծել վատ տեսողություն ունեցողների և կույրերի համար: Նոր սարքավորումը բացառիկ էկրանի շնորհիվ, որը կարող է տեքստը Բրայլի տառատեսակով դարձնել, հնարավորություն կընձեռի SMS-հաղորդագրությունները և այլ կոնտենտները հասանելի դարձնել կույրերին:
Share:

Սպորտը և մենք №01 ծանոդություն պարալիմպիադայի պատմության հետ

Ռադիո Մենքի սպորտասեր ունկնդիրների համար ամեն երկուշաբտի ժամը 21 30 ին լսեք Անդրանիկ Քոչարյանի «Սպորտը և մենք» հեղինակային ամենասպորտային հաղորդումը: սպորտով և կլինեք առողջ:
Share:

Հետևեք Սիփան Ասատրյանի «Դու կարող ես» հեղինակային հաղորդմանը: Հյուրն է Երջանիկ Գևորգյանը:

Հունիսի 28-ին, ժամը 21:30-ին, ռադիո Մենքի եթերում ունկնդրեք բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՄՀ դասախոս Երջանիկ Գևորգյանի հետ հարցազրույցը: Երջանիկ Գևորգյանն այն բացառիկ անձնավորություններից է, ով իր ուժեղ կամքի, բացառիկ կարողությունների շնորհիվ կարողացել է պայքարել կյանքի դժվարությունների դեմ և գիտության ասպարեզում հասնել բարձունքների: Այսպիսով՝ ռադիո Մենքի եթերում երեքշաբթի, ժամը 21:30-ին հետևեք Սիփան Ասատրյանի «Դու կարող ես» հեղինակային հաղորդմանը: Հյուրն է Երջանիկ Գևորգյանը:
Լսեք հետևյալ հասցեով https://radiomenq.blogspot.am/
Share:

Այսօր Հունիսի 27-ին, ժամը 21:30-ին ռադիո մենքի եթերում ունկնդրեք «Սպորտը և մենք»

Այսօր Հունիսի 27-ին, ժամը 21:30-ին, ռադիո մենքի եթերում ունկնդրեք «Սպորտը և մենք» հաղորդումը և ծանոթացեք մի քանի պարալիմպիական սպորտաձևերի, ինչպես նաև այն չափանիշերին, որոնց պետք է համապատասխանեն պարալիմպիական խաղերին մասնակցող մարզիկները: Ձեզ բարի վայելում է մաղթում ծրագրի հեղինակ և վարող Անդրանիկ Քոչարյանը:

Share:

25 June 2016

Իմ համալսարանները №01 Հյուրն է Անդրանիկ Քոչարյանը

Իմ համալսարանները  Հյուրն է Իրավաբան, մերսող Անդրանիկ Քոչարյանը
Мои университеты Гость – юрист, массажист Андраник Кочарян
My universities Guest Jurist, masseur Andranik Qocharyan
Share:

Խնդիր և լուծում Այսօր ժամը 21:30-ին

Այսօր ժամը 21:30-ին, ռադիո մենքի եթերում ունկնդրեք «Խնդիր և լուծում» քննարկումների շարքի 2-րդ հաղորդումը և տեղեկացեք տեսողության խանգարումներ ունեցող անձանց կյանքում ընտանիքի դերի նշանակությանը: Հաղորդման հյուրերը կենդանի օրինակներով կփորձեն բացահայտել ընտանիքի դրական և բացասական ազդեցությունը չտեսնող կամ թույլ տեսնող անձանց վրա և հանդես կգան իրենց իսկ կյանքի փորձի վրա հիմնված խորհուրդներով:
Լսեք հետևյալ հասցեով https://radiomenq.blogspot.am/
‪#‎Խնդիրևլուծում‬ ‪#‎ՌադիոՄենք‬ ‪#‎Radiomenq‬ ‪#‎Радиоменк‬ ‪#‎ՍիփանԱսատրյան‬ ‪#‎SipanAsatryan‬ ‪#‎СипанАсатрян‬
Share:

24 June 2016

21 June 2016

19 June 2016

13 June 2016

8 June 2016

Ո՞վ է հոգեբանը և ինչո՞վ կարող է օգնել

«Հոգեբանությունը կյանքում»  ծրագրի այսօրվա հյուրերն են հոգեբաններ Մարինե Մամիկոնյանը և Իսմինե Բաղդասարյանը: Այսօր միասին կխոսենք այն մասին, թե ինչ է հոգեբանությունը և ինչին է ուղղված հոգեբանների գործնեությունը:
Share:

2 June 2016

Ռադիո Մենքի պաշտոնական բացման արարողությունը

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն իրենից ենթադրում է նաև զանգվածային լրատվական միջոցների բազմազանություն: Այդ գործում մեծ դեր է խաղում համացանցը:
Տեսողության խնդիրներ ունեցող մի խումբ երիտասարդների նախաձեռնություն համարվող ռադիո Մենքն այլևս իրականություն է: Համացանցային ռադիոյի բացումը տեղի ունեցավ մայիսի 30-ին՝ ՀԿՄ Ս. Շահնազարյանի անվան կույրերի մշակույթի տանը:
Share: