22 December 2017

Հեքիաթ «Փեսացուն և հարսնացուն»

Հոլն ու գնդակը ուրիշ խաղալիքների հետ պառկած էին արկղում, և հոլը
գնդակին ասաց.
— Չամուսնանա՞նք, քանի որ պառկած ենք մի արկղի մեջ։
Բայց գնդակը, որ կարված էր այծի կաշվից և իրեն պակաս չէր երևակայում, քան
ամեն մի աղջիկ, այդ հարցին պատասխան տալ իսկ չուզեց։

Մյուս օրը եկավ խաղալիքների տեր տղան և հոլը ներկեց կարմիր ու դեղին գույներով, իսկ ուղիղ մեջտեղին պղնձե մեխ խփեց։ Այնպե՜ս գեղեցիկ էր հոլը,
երբ սկսեց պտտվել։
— Դե՛, հիմա ինձ նայեք,— ասաց նա գնդակին։— Ի՞նչ կասեք հիմա։
Չամուսնանա՞նք։ Մի՞թե մենք հարմար զույգ չենք. դուք ոստոստում եք, իսկ ես
պարում եմ։ Աշխարքհում մեզանից երջանիկ զույգ չի լինի։
— Կարծո՞ւմ եք, — ասաց գնդակը։ — Դուք, երևի, չգիտեք, որ իմ ծնողները կաշվե
բաբուճներ են եղել, և որ իմ ներսում խցան կա։
— Իսկ ես կարմիր փայտից եմ,— ասաց հոլը,— և ինձ տաշել է ինքը՝ քաղաքի
դատավորը։ Նա խառատի դազգահ ունի, և ինչպիսի՜ բավականությամբ էր տաշում ինձ։
Share: