Showing posts with label You Can. Show all posts
Showing posts with label You Can. Show all posts

13 February 2018

21 January 2018

Դու կարող ես Հաղորդումը նվիրված է աշխարհահռչակ Հելեն Քելլերին

Հաղորդումը նվիրված է աշխարհահռչակ գիտնական, հումանիստ, Հելեն Քելլերին։ Այս բացառիկ անձնավորությունը, ով չէր տեսնում և չէր լսում, իր կյանքում հասավ զարգացման այնպիսի աստիճանի, որ կոտրեց այն մտածելակերպը, որ կույր-խուլ անձինք չեն կարող հասարակության լիարժեք անդամ լինել և ստանալ կրթություն։ Անցնելով դժվարին ճանապարհ՝ նա հասավ այն բանին, որ նույնիսկ արժանացավ նոբելյան մրցանակի։

Share:

19 March 2017

17 March 2017

Դու կարող ես Հաղորդումը նվիրված է ականավոր չտեսնող գիտնական Ալբերտ Մուշեղյանի 85 ամյակին

Հաղորդումը նվիրված է չտեսնող գիտնական, թարգմանիչ, շուրջ 100 գրականագիտական և հայագիտական ուսումնասիրությունների հեղինակ Ալբերտ Մուշեղյանին: Անվանի գիտնականի 85-ամյակը մեծ շուքով նշվեց 2016 թ.:
Share:

6 March 2017

«Դու կարող ես» Անդրեա Բոչելլի մաս 5

Այս հաղորդումն ընդգրկում է Անդրեա Բոչելլիի ստեղծագործական կյանքի մեկ այլ շրջան: Դա 2009-2016 թվականների միջև ընկած ժամանակահատվածն է: Այս շրջանում արդեն եվրոպական հեռուստատեսություններն անընդհատ անդրադառնում էին երգչին: Հենց այս շրջանում էր, որ Բոչելլին Հոլիվուդի փառքի պուրակում ունեցավ իր անվամբ աստղ... Մնացածը՝ հաղորդման մեջ:
Share:

22 February 2017

Դու կարող ես Անդրեա Բոչելլի մաս III

Այս հաղորդման շրջանակներում ներկայացված է Անդրեա Բոչելլիի՝ 2005-2009 թթ. ստեղծագործական ուղին: Այս տարիներին նա ևս ձայնագրել է բազմաթիվ ալբոմներ, մասնակցել բազմաթիվ համաշխարհային միջոցառումների, ունեցել համաշխարհային շրջագայություններ:
Share:

14 February 2017

Դու կարող ես Անդրեա Բոչելլի մաս II

Այս հաղորդման շրջանակներում ներկայացված է Անդրեա Բոչելլիի՝ երկու հազարականների սկզբին ծավալած ստեղծագործական գործունեությունը: Նոր դարաշրջանի սկիզբը նույնպես բուռն ստեղծագործական շրջան դարձավ Բոչելլիի համար, մանավանդ, որ այն սկսվեց մի նշանակալից մրցանակի նվաճմամբ...
Share:

25 January 2017

«Դու կարող ես» Անդրեա Բոչելլիի մաս I

Այս հաղորդման շրջանակներում ներկայացված են Անդրեա Բոչելլիի ստեղծագործական կյանքի սկիզբն ու կենսագրական որոշ տեղեկություններ: Մասնավորապես ներկայացված է մինչև 21-րդ դարը ծավալած նրա գործունեությունը:
Share:

25 December 2016

Դու կարող ես Հյուրն է 10-ամյա Գոռ Համբարձումյանը

Հյուրն է երաժշտարվեստի ուղին բռնած 10-ամյա Գոռ Համբարձումյանը:
Гость программы 10-летний Гор Амбардзумян, который начал свой путь в музыке.
The guest is 10 year-old Gor Hambardzumyan, who has started his way in music.

Share:

14 December 2016

6 December 2016

Դու կարող ես Հյուրն է Յուրի Ավետիսյանը

Հյուրն է շախմատիստ, ստեղծագործող, Երևանի Ս. Շահնազարյանի անվան կույրերի մշակույթի տան տնօրեն Յուրի Ավետիսյանը
Гость, шахматист, директор дома культуры слепых им. С. Шахназаряна Юрий Аветисян
The guest is chess-player, Director of Culture club of Union of Blinds of Armenia Yuri Avetisyan
Share:

3 December 2016

8 October 2016

Դու կարող ես №11 Հաղորդումը նվիրված է չտեսնող-չլսող գիտնական Ալեքսանդր Սուվորովին

Суворов, Александр Васильевич (род. 3 июня 1953, Фрунзе, Киргизская ССР) — российский психолог, педагог, поэт. Автор работ по психологии, педагогике, философии психологии. Доктор психологических наук, профессор. Слепоглухой. Президент Сообщества семей слепоглухих.
Share:

24 August 2016

Դու կարող ես №12 Հյուրն է Ռուդոլֆ Զաբռոդինը

«Դու կարող ես» հաղորդաշարի ընթացքում հեղինակ Սիփան Ասատրյանն անդրադարձել է նաև մարդկանց, ովքեր ապրում են մեր շրջապատում և կարողացել են հաղթահարել իրենց բարդույթներն ու հաշմանդամության հետ կապված խնդիրները:
Այդ վառ օրինակներից մեկն էլ Ռուդոլֆ Զաբրոդինն է, ում հետ անմիջական զրույցը կարող եք լսել:
Share:

10 August 2016

Դու կարող ես №10 Դիանա Գուրցկայան

Կարծում ենք, որ մեր ունկնդիրները լսած կլինեն ռուսաստանյան հայտնի երգչուհի Դիանա Գուրսկայայի կատարումները:
«Դու կարող ես» հաղորդման շրջանակներում հեղինակ Սիփան Ասատրյանն անդրադարձել է հայտնի երգչուհու կյանքին, ստեղծագործությանն ու բարեգործական նախաձեռնություններին: Հաղորդման ընթացքում կհնչեն նաև երգչուհու հայտնի կատարումներից մի քանիսը:
Այսպիսով՝ ունկնդրեք «Դու կարող ես» հաղորդմանը՝ նվիրված Դիանա Գուրցկայային:
Ամեն երեքշաբթի, ժամը 21:30-ին, ռադիո Մենքի եթերում կարող եք հետևել Սիփան Ասատրյանի «Դու կարող ես» հեղինակային հաղորդմանը:
Share:

30 July 2016

Դու կարող ես №09 Լևոն Կարապետյան

«Դու կարող ես» հաղորդման շրջանակներում այս անգամ Սիփան Ասատրյանը հյուրընկալել է հանրապետական և միջազգային բազմաթիվ մրցույթների և ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի դափնեկիր, Սանկտ Պետերբուրգի սիմֆոնիկ նվագախմբի հետ բազմաթիվ ելույթներով հանդես եկած Լևոն Կարապետյանը: Լևոն Կարապետյանի հետ զրույցը ունկնդրեք:
Share:

23 July 2016

20 July 2016

19 July 2016

Դու կարող ես Սթիվի Ուանդեր

Այսօր՝ ժամը 21:30-ին, համացանցային ռադիո Մենքի եթերում ունկնդրեք Սիփան Ասատրյանի հեղինակային «Դու կարող ես» հաղորդումը: Այս անգամ հաղորդումը նվիրված է աշխարհահռչակ երաժիշտ, երգիչ և երգահան Սթիվի Ուանդերին: Սթիվի Ուանդերի նվիրված առաջին հաղորդումը ներկայացնում էր Ուանդերի մանկությունն ու ստեղծագործական կյանքի բարդ սկիզբը: Այս հաղորդումը նվիրված է նրա հաջողություններին ու աշխարհահռչակ դառնալու ոչ պակաս խրթին ճանապարհին: Ուժեղ կամքի տեր այս մարդուն նվիրված հաղորդումը ունկնդրեք այսօր, ժամը 21:30-ին, համացանցային ռադիո Մենքի եթերում:

Share: