Այսօր՝ ժամը 21:30-ին, համացանցային ռադիո Մենքի եթերում ունկնդրեք Սիփան Ասատրյանի հեղինակային «Դու կարող ես» հաղորդումը: Այս անգամ հաղորդումը նվիրված է աշխարհահռչակ երաժիշտ, երգիչ և երգահան Սթիվի Ուանդերին: Սթիվի Ուանդերի նվիրված առաջին հաղորդումը ներկայացնում էր Ուանդերի մանկությունն ու ստեղծագործական կյանքի բարդ սկիզբը: Այս հաղորդումը նվիրված է նրա հաջողություններին ու աշխարհահռչակ դառնալու ոչ պակաս խրթին ճանապարհին: Ուժեղ կամքի տեր այս մարդուն նվիրված հաղորդումը ունկնդրեք այսօր, ժամը 21:30-ին, համացանցային ռադիո Մենքի եթերում: