Պորտուգալական Մադեյրա կղզում հատուկ լողափ է բացվել կույրերի և տեսողական խանգարումներով մարդկանց համար։
Պորտուգալական Մադեյրա կղզում հատուկ լողափ է բացվել կույրերի և տեսողական խանգարումներով մարդկանց համար։
Իշխանությունների խոսքով՝ «Ֆորմոզա լողափը» երկուշաբթի օրվանից հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրում է ծովային հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմանները։ Այս մասին փոխանցում է Euromag-ը։
Իշխանությունների խոսքով՝ «Ֆորմոզա լողափը» երկուշաբթի օրվանից հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրում է ծովային հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմանները։ Այս մասին փոխանցում է Euromag-ը։
Նախապատրաստական աշխատանքը տարվել է 6 ամիս։ Փորձարկվել են տարբեր իրավիճակներ, որոնցում կարող են հայտնվել տեսողական խնդիրներով անձինք ջրում և ցամաքում։
Ջրում կողմնորոշվելու համար հանգստացողներին կտրվի ձայնային և վիբրացիոն ազդանշանային համակարգով ապարանջան:
Ինչպես լրագրողներին հայտնել է Ֆունշալ քաղաքի քաղաքապետարանի ներկայացուցիչը՝ ավազային գոտին, որն այս դրախտային անկյան սիրահարներին հայտնի է «Ֆորմոզա լողափ» անվամբ, հաշմանդամություն ունեցող մարդկանց տրամադրել է բոլոր պայմանները ծովափնյա հանգստի համար։
Տեղի քաղաքապետարանում նշում են, որ ամենամեծ խնդիրներից մեկը, որին բախվում են հաշմանդամություն ունեցող մարդիկ ծով մտնելիս, ապակողմնորոշումն է, այսինքն՝ ափի տեղը և մինչև դրան հասնելու տարածությունը որոշելու անկարողությունը։ Դա ծովը դարձնում է չափազանց վտանգավոր․ գրում է Mignews-ը։
Այժմ ջուրը մտնելուց առաջ մարդու ձեռքին կամրացվի հատուկ ապարանջան, որն ունի ձայնային և թրթռաձայնային հաղորդիչներ, որոնք տեղեկություն կհաղորդեն մարդու գտնվելու վայրի մասին։ Բացի այդ, ապարանջաններից յուրաքանչյուրն ունի «ահազանգի կոճակ» արտակարգ իրավիճակների համար։
1in.am