Այս մարդիկ ոչինչ չեն տեսնում, բայց արտակարգ լսողություն ունեն: Դրա համար
էլ ֆուտբոլ խաղում են ոչ թե սովորական, այլ ձայն հանող հատուկ գնդակով,
որի մեջ ձայնային սարք է տեղադրված:
Գնդակի ծանր լինելը, որպեսզի այն գետնից գրեթե չկտրվի, պարտադիր պայման է: Հանդիպումն անցկացվում է 25 րոպեանոց երկու խաղափուլով: Փոխարինումներ կատարել թույլատրվում է խաղի ընթացքում: Յուրաքանչյուր թիմ բաղկացած է հինգ ֆուտբոլիստից, մեկը՝ դարպասապահ: Մարզազգեստը սովորական է: Բայց ֆուտբոլիստների աչքերն անպայման կապվում են: Դա արվում է նրա համար, որպեսզի տեսողության տարբեր աստիճանի խանգարումներ ունեցողները դաշտում հավասար պայմաններում լինեն: Բացի ֆուտբոլիստներից, խաղին մասնակցում են նաեւ մարզիչը եւ, այսպես կոչված, գիդը, որը սովորաբար կանգնում է մրցակցի դարպասի ետեւում եւ իր խաղացողներին ուղղորդում դեպի նշանակետ: Ֆուտբոլիստներին դաշտում օգնում է նաեւ դարպասապահը, որը խաղի կանոններով կարող է տեսողության հետ կապված լուրջ խնդիրներ չունենալ, թույլ տեսնող լինել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2010/05/15/348119/
Ռադիո Մենք
https://www.facebook.com/radiomenq/https://radiomenq.blogspot.am/