25 February 2017

Որտեղ են սովորում տեսողության խանգարումներ ունեցող երեխաները:

Մեր թողարկման այսօրվա  հյուրն էր Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի տնօրեն` Ալեքսան Ահարոնյանը:
Դպրոցը միակն է իր առանձնահատկությամբ, որտեղ ուսուցումը կազմակերպվում է բրայլյան համակարգով:

Դպրոցում սովորում են տեսողության տարբեր աստիճանի խանգարումներ ունեցող և մնացորդային տեսողությամբ երեխաներ ՀՀ տարբեր մարզերից և ԼՂՀ-ից: Դպրոցի գոյության տարիների ընթացքում շրջանավարտներից շատերը կարողացել են ստացած գիտելիքների և դաստիարակության շնորհիվ գտնել իրենց տեղը հասարակության մեջ` հասնելով հաջողությունների գիտության տարբեր ոլորտներում:

Share: