Մայիսի 17-19-ը Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում կայացավ հաշմանդամություն ունեցող անձանց հանրապետական 15-րդ մարզական փառատոնը: Ինչպես անցյալ, այնպես էլ այս տարի փառատոնին մասնակցում էր ռադիո Մենքի թիմը, որն այս տարի ևս արձանագրեց էական հաջողություններ շախմատ, լող և շոուդաուն մարզաձևերում: Մշակույթի տան տնօրեն, ռադիո Մենքի եթերով հեռարձակվող «Սովորենք շախմատ խաղալ» ծրագրի հեղինակ և վարող Յուրի Ավետիսյանը շախմատ մարզաձևում զբաղեցրեց առաջին պատվավոր հորիզոնականը: Շոուդաուն մարզաձևում Անդրանիկ Քոչարյանը զբաղեցրեց երկրորդ, իսկ Սիփան Ասատրյանը՝ պատվավոր առաջին հորիզոնականը: Անդրանիկ Քոչարյանը լող մարզաձևում զբաղեցրեց կրկին երկրորդ պատվավոր հորիզոնականը: Շնորհավորում ենք մեր թիմին՝ ձեռք բերած հաղթանակների համար: Հաղթելը դժվար է ինչպես սպորտում, այնպես էլ՝ կյանքում: Մեր թիմին մաղթում ենք նորանոր հաղթանակներ
21 May 2017
17 May 2017
15 May 2017
13 May 2017
12 May 2017
10 May 2017
8 May 2017
5 May 2017
3 May 2017
1 May 2017
Ռադիո Մենք WSIS Prizes 2017
Այսպիսով՝ «Ռադիո Մենք» նախագիծը ներկայացվել է «Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովի» մրցանակաբաշխությանը (WSIS Prizes 2017), որի քվեարկության փուլն արդեն մեկնարկել է:
Քվեարկության վերջնաժամկետ է համարվում ապրիլի 30-ը:
Եթե դուք ևս ցանկանում եք ձեր ներդրումն ունենալ այս նախագծի հաղթող ճանաչվելու գործում, խնդրում ենք քվեարկել «Ռադիո Մենք»նախագծի օգտին:
Քվեարկության համար անհրաժեշտ է գրանցվել https://www.itu.int/net4/wsis/prizes/2017/ հղմամբ, ապա ընտրել նախագիծն ու քվեարկել:
· RADIO MENQ - INTERNET RADIO FOR PEOPLE WITH VISUALLY IMPAIRMENTS
Category 16 - C.9 Media
https://www.itu.int/net4/wsis/stocktaking/projects/Project/Details?projectId=1485363244