29 October 2017

Հեքիաթ «Եղևնին»

Թավուտ անտառում մի սքանչելի փոքրիկ եղևնի կար: Նրա տեղը լավն էր, օդն ու լույսը առատ, իսկ շուրջն աճել էին իրենից մեծ ընկերուհիները` եղևնիներն ու սոճիները:
 Մեր եղևնին շատ էր ուզում շուտ մեծանալ, նա չէր նկատում ոչ ջերմ արևը, ոչ զով օդը, ոչ գյուղացի շատախոս երեխաներին, ովքեր ուրախ-ուրախ իրար ձայն տալով անտառում մորի ու ելակ էին հավաքում: Ամանները լիքը լցնելով, կամ թե պտուղներն ուլունքի պես բարակ ոստերին շարելով, նրանք եղևնու տակ նստում էին հանգստանալու և միշտ ասում.
- էս ինչ սիրուն եղևնի է: Որքան փոքրիկ է:
Share: