Թեպետ Աննայի հայրիկը նրան պրոֆեսիոնալ երկրպագու է անվանում , այնուամենայնիվ նա մասնագիտությամբ իրավաբան է, ով իրենից կախված ամեն ինչ անում էր, որ անգամ ուսումնառության տարիներին չկորցնի պրոֆեսիոնալ երկրպագուի իր որակները: Համարյա չկա մի այնպիսի սպորտաձև, որտեղ նա իր սիրելի
մարզիկները կամ թիմերը չունենա: Աննան երկար տարիներ զբաղվել է լողով: Մնացած բոլոր առումներով նրա հետաքրքրությունները օրիգինալությամբ աչքի չեն ընկնում՝ երաժշտություն, ընթերցանություն ու ֆիլմերի դիտում:Երազում է մի օր ավտոստոպով շուրջերկրյա ճամփորդության մեկնել, ունենալ սեփական ձիարշավարանը, դառնալ բեսթսելերի հեղինակ ու պառաշյուտով թռիչք կատարել, Հայաստանի մասին դոկումենտալ ֆիլմ նկարել ու դրա համար ստանալ ՛Օսկար, մի օր նստել սեփական մոտոցիկլի ղեկին ու դուրս գալ քամուն ընդառաջ...