«Դու կարող ես» հաղորդման շրջանակներում այս անգամ Սիփան Ասատրյանը
հյուրընկալել է հանրապետական և միջազգային բազմաթիվ մրցույթների և ՀՀ
նախագահի երիտասարդական մրցանակի դափնեկիր, Սանկտ Պետերբուրգի սիմֆոնիկ
նվագախմբի հետ բազմաթիվ ելույթներով հանդես եկած Լևոն Կարապետյանը: Լևոն
Կարապետյանի հետ զրույցը ունկնդրեք:
30 July 2016
29 July 2016
Դեպի ինքնուրույնություն №05 Չտեսնողների կյանքում լսողական ընկալման դերին և դրա ճիշտ գործածմանը
Ռադիո Մենքի եթերում հետևեք Սիփան Ասատրյանի և Վանուհի Ստեփանյանի կողմից համատեղ պատրաստվող «Դեպի ինքնուրույնություն» ծրագրի հերթական մասնագիտական քննարկմանը: Այն նվիրված է չտեսնողների կյանքում լսողական ընկալման դերին և դրա ճիշտ գործածմանը: Զրույցի ընթացքում մասնագետները կփորձեն ներկայացնել չտեսնողների համար լսողական ընկալման նշանակությունը դեպի ինքնուրույնություն տանող ճանապարհին:
28 July 2016
24 July 2016
23 July 2016
22 July 2016
Դեպի ինքնուրույնություն №04 Լսողության նշանակությունը մարդու կյանքում
Դեպի ինքնուրույնություն №04 Լսողության նշանակությունը մարդու կյանքում /
Значение слуха в жизни человека / The value of hearing in one's life
Ամեն հինգշաբթի, ժամը 21:30-ին, ռադիո Մենքի եթերում կարող եք հետևել Սիփան Ասատրյանի և Վանուհի Ստեփանյանի կողմից համատեղ պատրաստվող «Դեպի ինքնուրույնություն» հաղորդաշարին:
21 July 2016
19 July 2016
Դու կարող ես Սթիվի Ուանդեր
Այսօր՝ ժամը 21:30-ին, համացանցային ռադիո Մենքի եթերում ունկնդրեք Սիփան Ասատրյանի հեղինակային «Դու կարող ես» հաղորդումը: Այս անգամ հաղորդումը նվիրված է աշխարհահռչակ երաժիշտ, երգիչ և երգահան Սթիվի Ուանդերին: Սթիվի Ուանդերի նվիրված առաջին հաղորդումը ներկայացնում էր Ուանդերի մանկությունն ու ստեղծագործական կյանքի բարդ սկիզբը: Այս հաղորդումը նվիրված է նրա հաջողություններին ու աշխարհահռչակ դառնալու ոչ պակաս խրթին ճանապարհին: Ուժեղ կամքի տեր այս մարդուն նվիրված հաղորդումը ունկնդրեք այսօր, ժամը 21:30-ին, համացանցային ռադիո Մենքի եթերում: