16 March 2017
12 March 2017
11 March 2017
10 March 2017
6 March 2017
«Դու կարող ես» Անդրեա Բոչելլի մաս 5
Այս հաղորդումն ընդգրկում է Անդրեա Բոչելլիի ստեղծագործական կյանքի մեկ այլ շրջան: Դա 2009-2016 թվականների միջև ընկած ժամանակահատվածն է: Այս շրջանում արդեն եվրոպական հեռուստատեսություններն անընդհատ անդրադառնում էին երգչին: Հենց այս շրջանում էր, որ Բոչելլին Հոլիվուդի փառքի պուրակում ունեցավ իր անվամբ աստղ... Մնացածը՝ հաղորդման մեջ:
27 February 2017
Ծնող-երեխա հարաբերություններ ինչպես ծնողները վերաբերվեն իրենց հաշմանդամություն ունեցող երեխային մաս 2
Այսօր մենք շարունակում ենք մեր կիսատ թողած զրույցը հոգեբան Սոֆյա
Հովսեփյանի հետ: Եվ այսպես այս թողարկման ընթացքում խոսելու ենք այնպիսի
հարցերի շուրջ, ինչպիսի են գերխնամքը հաշմանդամություն ունեցող երեխայի
նկատմամբ և դրա հետևանքները, ինչպես ճիշտ հոգ տանել երեխային
չսահմանափակելով նրան և թերևս ամենագլխավորը` ինչպես նպաստել որպեսզի
երեխան մեծանա ինքնուրույն:
26 February 2017
25 February 2017
Որտեղ են սովորում տեսողության խանգարումներ ունեցող երեխաները:
Մեր թողարկման այսօրվա հյուրն էր Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի տնօրեն` Ալեքսան Ահարոնյանը:
Դպրոցը միակն է իր առանձնահատկությամբ, որտեղ ուսուցումը կազմակերպվում է բրայլյան համակարգով:
Դպրոցում սովորում են տեսողության տարբեր աստիճանի խանգարումներ ունեցող և մնացորդային տեսողությամբ երեխաներ ՀՀ տարբեր մարզերից և ԼՂՀ-ից: Դպրոցի գոյության տարիների ընթացքում շրջանավարտներից շատերը կարողացել են ստացած գիտելիքների և դաստիարակության շնորհիվ գտնել իրենց տեղը հասարակության մեջ` հասնելով հաջողությունների գիտության տարբեր ոլորտներում: