Այսօրվա իմ հյուրն է Սոֆյա Հովսեփյանը, և մենք խոսելու ենք ծնող-երեխա
նուրբ, փխրուն և միևնույն ժամանակ բարդ հարաբերությունների մասին, իսկ այդ
հարաբերություններն առավել բարդ և աշխատատար են դառնում, երբ երեխան ունի
հաշմանդամություն: Մեր այսօրվա զրույցում շեշտադրելու ենք
հաշմանդամություն
ունեցող երեխաների ծնողների նրանց հանդեպ ունեցած ճիշտ մոտեցմանը, որպեսզի
երեխան ոգեշնչում գտնի նախ և առաջ իր ընտանիքում և որպեսզի հենց այդ
միջավայրում գիտակցի, որ իր կարողությունները սահմանափակ չեն: Մենք
քննարկելու ենք, թե որն է հոգեպես առողջ, կայուն և ամուր երեխա մեծացնելու
գրավականը, երբ երեխան ունի առանձնահատուկ կարիքներ: Ինչի վրա առավել
ուշադրություն դարձնել, ինչով է կարևոր հոր դերը երեխայի դաստիարակության
հարցում, ինչ կարող են սովորեցնել ծնողները և ինչ կարող են հենց իրենք
սովորել երեխայից... Սթիվի Ուոնդեր, Անդրեա Բոչելի, Ռեյ Չարլզ, Նիք Վույչիչ
և հաշմանդամություն ունեցող շատ այլ հայտնի անձանց ծնողներն անցել են այդ
բարդ ճանապարհով : Միգուցէ ապագայում հենց ձեր երեխա՞ն դառնա հայտնի ,
հաջողակ և շատ երջանիկ անձնավորություն և հենց նա՞ դառնա միլիոնավոր այլ
մարդկանց ոգեշնչման աղբյուր: Գիտակցե՛ք, դա կախված է ձեզանից: