1 July 2016
30 June 2016
Դեպի ինքնուրույնություն
Այսօր, ժամը 21:30-ին, ռադիո Մենքի եթերում հետևեք Սիփան Ասատրյանի և Վանուհի Ստեփանյանի կողմից համատեղ պատրաստվող «Դեպի ինքնուրույնություն» մասնագիտական քննարկումների շարքի 2-րդ հաղորդմանը:
Այսօրվա թեման կլինի «Տեսողության կորուստը և դրա խանգարման հետևանքները»: Իսկ հաջորդ հաղորդմանն արդեն կարող եք հետևել այս թեմայի մասնագիտական քննարկմանը:
Ձեզ բարի ունկնդրում:
Այսօրվա թեման կլինի «Տեսողության կորուստը և դրա խանգարման հետևանքները»: Իսկ հաջորդ հաղորդմանն արդեն կարող եք հետևել այս թեմայի մասնագիտական քննարկմանը:
Ձեզ բարի ունկնդրում:
Խնդիր և լուծում №02 Ընտանիքը՝ որպես հասարակության մեջ չտեսնողների և թույլ տեսնողների՝ իրենց դերը գտնելու հարցում նպաստող գործոն
Ունկնդրեք «Խնդիր և լուծում» քննարկումների շարքի 2-րդ հաղորդումը և տեղեկացեք տեսողության խանգարումներ ունեցող անձանց կյանքում ընտանիքի դերի նշանակությանը: Հաղորդման հյուրերը կենդանի օրինակներով կփորձեն բացահայտել ընտանիքի դրական և բացասական ազդեցությունը չտեսնող կամ թույլ տեսնող անձանց վրա և հանդես կգան իրենց իսկ կյանքի փորձի վրա հիմնված խորհուրդներով:
29 June 2016
28 June 2016
27 June 2016
Նորություններ: Կույրերի համար նախատեսված աշխարհում առաջին հեռախոսը
Հնդկաստանի Դիզայնի ազգային համալսարանի ասպիրանտ Սամիթ Դագարը հեռախոս է ստեղծել վատ տեսողություն ունեցողների և կույրերի համար: Նոր սարքավորումը բացառիկ էկրանի շնորհիվ, որը կարող է տեքստը Բրայլի տառատեսակով դարձնել, հնարավորություն կընձեռի SMS-հաղորդագրությունները և այլ կոնտենտները հասանելի դարձնել կույրերին:
Հետևեք Սիփան Ասատրյանի «Դու կարող ես» հեղինակային հաղորդմանը: Հյուրն է Երջանիկ Գևորգյանը:
Հունիսի 28-ին, ժամը 21:30-ին, ռադիո Մենքի եթերում ունկնդրեք բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՄՀ դասախոս Երջանիկ Գևորգյանի հետ հարցազրույցը: Երջանիկ Գևորգյանն այն բացառիկ անձնավորություններից է, ով իր ուժեղ կամքի, բացառիկ կարողությունների շնորհիվ կարողացել է պայքարել կյանքի դժվարությունների դեմ և գիտության ասպարեզում հասնել բարձունքների: Այսպիսով՝ ռադիո Մենքի եթերում երեքշաբթի, ժամը 21:30-ին հետևեք Սիփան Ասատրյանի «Դու կարող ես» հեղինակային հաղորդմանը: Հյուրն է Երջանիկ Գևորգյանը:
Լսեք հետևյալ հասցեով https://radiomenq.blogspot.am/
Այսօր Հունիսի 27-ին, ժամը 21:30-ին ռադիո մենքի եթերում ունկնդրեք «Սպորտը և մենք»
Այսօր Հունիսի 27-ին, ժամը 21:30-ին, ռադիո մենքի եթերում ունկնդրեք «Սպորտը և մենք» հաղորդումը և ծանոթացեք մի քանի պարալիմպիական սպորտաձևերի, ինչպես նաև այն չափանիշերին, որոնց պետք է համապատասխանեն պարալիմպիական խաղերին մասնակցող մարզիկները: Ձեզ բարի վայելում է մաղթում ծրագրի հեղինակ և վարող Անդրանիկ Քոչարյանը: