30 July 2016

Դու կարող ես №09 Լևոն Կարապետյան

«Դու կարող ես» հաղորդման շրջանակներում այս անգամ Սիփան Ասատրյանը հյուրընկալել է հանրապետական և միջազգային բազմաթիվ մրցույթների և ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի դափնեկիր, Սանկտ Պետերբուրգի սիմֆոնիկ նվագախմբի հետ բազմաթիվ ելույթներով հանդես եկած Լևոն Կարապետյանը: Լևոն Կարապետյանի հետ զրույցը ունկնդրեք:
Share:

29 July 2016

Դեպի ինքնուրույնություն №05 Չտեսնողների կյանքում լսողական ընկալման դերին և դրա ճիշտ գործածմանը

Ռադիո Մենքի եթերում հետևեք Սիփան Ասատրյանի և Վանուհի Ստեփանյանի կողմից համատեղ պատրաստվող «Դեպի ինքնուրույնություն» ծրագրի հերթական մասնագիտական քննարկմանը: Այն նվիրված է չտեսնողների կյանքում լսողական ընկալման դերին և դրա ճիշտ գործածմանը: Զրույցի ընթացքում մասնագետները կփորձեն ներկայացնել չտեսնողների համար լսողական ընկալման նշանակությունը դեպի ինքնուրույնություն տանող ճանապարհին:
Share:

28 July 2016

27 July 2016

Իմ համալսարանները №04 Հյուրն է դաշնակահար Լևոն Կարապետյանը

Հյուրն է հանրապետական և միջազգային բազմաթիվ մրցույթների և ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի դափնեկիր, Սանկտ Պետերբուրգի սիմֆոնիկ նվագախմբի հետ բազմաթիվ ելույթներով հանդես եկած Լևոն Կարապետյանը:
Share:

23 July 2016

22 July 2016

Դեպի ինքնուրույնություն №04 Լսողության նշանակությունը մարդու կյանքում



Դեպի ինքնուրույնություն №04 Լսողության նշանակությունը մարդու կյանքում / Значение слуха в жизни человека / The value of hearing in one's life

Ամեն հինգշաբթի, ժամը 21:30-ին, ռադիո Մենքի եթերում կարող եք հետևել Սիփան Ասատրյանի և Վանուհի Ստեփանյանի կողմից համատեղ պատրաստվող «Դեպի ինքնուրույնություն» հաղորդաշարին:
Share:

21 July 2016

20 July 2016

Իմ համալսարանները №03 Հյուրն է Սիփան Ասատրյանը

Իմ համալսարանները Հյուրն է բանասեր, սփյուռքագետ, տիֆլոմանկավարժ Սիփան Ասատրյանը / Гость программы филолог, тифлопедагог Сипана Асатрян / My universities The guest is Philologist, Tiflopedagog, Armenian diaspora specialist Sipan Asatryan
Share:

19 July 2016

Դու կարող ես Սթիվի Ուանդեր

Այսօր՝ ժամը 21:30-ին, համացանցային ռադիո Մենքի եթերում ունկնդրեք Սիփան Ասատրյանի հեղինակային «Դու կարող ես» հաղորդումը: Այս անգամ հաղորդումը նվիրված է աշխարհահռչակ երաժիշտ, երգիչ և երգահան Սթիվի Ուանդերին: Սթիվի Ուանդերի նվիրված առաջին հաղորդումը ներկայացնում էր Ուանդերի մանկությունն ու ստեղծագործական կյանքի բարդ սկիզբը: Այս հաղորդումը նվիրված է նրա հաջողություններին ու աշխարհահռչակ դառնալու ոչ պակաս խրթին ճանապարհին: Ուժեղ կամքի տեր այս մարդուն նվիրված հաղորդումը ունկնդրեք այսօր, ժամը 21:30-ին, համացանցային ռադիո Մենքի եթերում:

Share: