25 November 2016
24 November 2016
23 November 2016
21 November 2016
Ի՞նչ է սթրեսը և Ինչպե՞ս լինել սթրեսակայուն
«Հոգեբանությունը կյանքում»
Սթրեսը օրգանիզմի պատասխանն է էմոցիոնալ հանգստությունը և հավասարակշռվածությունը խախտող հանգամանքներին և իրավիճակներին: Առաջին հայացքից սթրեսը ժամանակավոր երևույթ է, բայց այն կարող է անդառնալի բացասական ազդեցություն թողնել առողջության վրա: Սթրեսներն առաջին հերթին ազդում են նյարդային և սրտանոթային համակարգերի վրա` առաջացնելով դեպրեսիաներ, սրտային և արյան շրջանառության հիվանդություններ, մարսողության, լյարդի և երիկամների աշխատանքի խանգարումներ, խոցեր, սեռական համակարգի հետ կապված խնդիրներ և նույնիսկ ուռուցքներ: