Մի կին ծաղկամանի մեջ ծաղիկ է աճեցնում: Բացված կոկոնից դուրս է գալիս փոքրիկ աղջիկ, որին կինը կոչում է Մատնաչափիկ: Աղջիկը շատ գեղեցիկ է և դա նկատում է գորտը: Սա որոշում է ամուսնացնել Մատնաչափիկին իր որդու հետ: Գիշերը նա գողանում է աղջկան և տանում ճահիճ: Գորտի որդին իսկույն սիրահարվում է, և որպեսզի Մատնաչափիկը չփախչի, նստեցնում է նրան ջրաշուշանի տերևի վրա:
20 September 2017
19 September 2017
16 September 2017
15 September 2017
Հեքիաթ «Ջրահարսը» (մաս 1)
Բաց ծովում ջուրը կապույտ է՝ ինչպես ամենագեղեցիկ տերեփուկի պսակաթերթերը, և թափանցիկ՝ ինչպես ամենանուրբ ապակին։ Բայց որքա՜ն էլ խոր է այնտեղ։ Այնքա՜ն խոր, որ ոչ մի խարիսխ հատակին չի հասնի, և քանի՜֊քանի զանգակատուն պետք է իրար գլխի դնես, որ ամենավերինի ծայրը դուրս գա ջրի երես։ Ջրի հատակին ջրահարսներ են ապրում։
26 June 2017
19 June 2017
11 June 2017
5 June 2017
1 June 2017
29 May 2017
23 May 2017
21 May 2017
Մեր թիմի ձեռք բերած հաղթանակները:
Մայիսի 17-19-ը Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում կայացավ հաշմանդամություն ունեցող անձանց հանրապետական 15-րդ մարզական փառատոնը: Ինչպես անցյալ, այնպես էլ այս տարի փառատոնին մասնակցում էր ռադիո Մենքի թիմը, որն այս տարի ևս արձանագրեց էական հաջողություններ շախմատ, լող և շոուդաուն մարզաձևերում: Մշակույթի տան տնօրեն, ռադիո Մենքի եթերով հեռարձակվող «Սովորենք շախմատ խաղալ» ծրագրի հեղինակ և վարող Յուրի Ավետիսյանը շախմատ մարզաձևում զբաղեցրեց առաջին պատվավոր հորիզոնականը: Շոուդաուն մարզաձևում Անդրանիկ Քոչարյանը զբաղեցրեց երկրորդ, իսկ Սիփան Ասատրյանը՝ պատվավոր առաջին հորիզոնականը: Անդրանիկ Քոչարյանը լող մարզաձևում զբաղեցրեց կրկին երկրորդ պատվավոր հորիզոնականը: Շնորհավորում ենք մեր թիմին՝ ձեռք բերած հաղթանակների համար: Հաղթելը դժվար է ինչպես սպորտում, այնպես էլ՝ կյանքում: Մեր թիմին մաղթում ենք նորանոր հաղթանակներ